Պարոն Բորել, Լաչինի միջանցքը բնական ինչ-որ ուժ չի արգելափակել, դա Ադրբեջանի իշխանություններն են. ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի պատգամավոր Չառլի Վեիմերսը կոչ է անում ԵՄ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինը թույլ տա մարդասիրական օգնության մուտքն Արցախ։
«Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի հետ զրույցում Վեիմերսն անդրադարձել է ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանն ու հետադարձ հարցում արել։
«Եվ ի՞նչն է «խոչընդոտում» Լաչինի միջանցքի անցանելիությունը, պարոն Բորել։ Դա ոչ քար է, ոչ էլ բնության ինչ-որ ուժ, այլ Ադրբեջանի իշխանություններն իրենք են խանգարում մարդասիրական օգնության անցմանը։ Խոսքը «որեւէ դերակատարի» կամ «երկու կողմերի» մասին չէ, ինչպես հաճախ լսում էինք անցյալում, այլ Ադրբեջանի, որն օգտագործում է մարդասիրական հասանելիությունն իր նպատակների համար»,-ասել է Չառլի Վեիմերսը եւ փոխանցել, որ իր մտքերը Արցախի ժողովրդի հետ են։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն իրավասություն չունի և չի կարող քննարկել ԼՂ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանել է լրատվամիջոցներից ստացված հարցերին։ Հարց. «Երևանում հասկանում են, որ Ղարաբաղի...
Օգնությունը կանգնեցնելը խաթարում է խաղաղության շուրջ վստահության ձևավորման ջանքերը. ԱՄՆ դեսպանություն
Հումանիտար օգնությունը կանգնեցնելն առավել սրում է վատթարացող հումանիտար իրավիճակը և խաթարում է խաղաղության գործընթացում...
Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռի մուտքը ԼՂ, այս գործելակերպն անընդունելի է. Փաշինյան
Մենք խնդրել ենք, որ ՌԴ խաղաղապահ զորքի ներկայացուցիչներն ընդունեն բեռը և տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի շուրջ 8 ամի...
Մոսկովյան բանակցություններին ընդառաջ ԼՂ նախագահը կոչով դիմել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին
ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետությա...