Լոնդոնի ոստիկանությունը կասկածելի չի համարում Շինեյդ Օ'Քոնորի մահը
Իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ'Քոնորը մահացել է Լոնդոնի իր տանը, ոստիկանությունը նրա մահը կասկածելի չի համարում, գրում է Guardian-ը՝ վկայակոչելով Սքոթլանդ Յարդի հայտարարությունը։
Երգչուհու մարմինը հայտնաբերվել է հուլիսի 26-ին, ժամը 11:18-ի սահմաններում: Ոստիկանությունը հայտնել է, որ նա արդեն մահացած է եղել: Մահվան պատճառը կհաստատվի քննությամբ, ուսումնասիրությունը կարող է տևել մի քանի շաբաթ, և արդյունքները կորոշեն՝ արդյոք անհրաժեշտ է դատաքննիչ, ասել է Լոնդոնի դատաբժշկական դատարաններից մեկը։
Հուլիսի 26-ի երեկոյան Օ'Քոննորի ընտանիքը հայտարարեց նրա մահվան մասին։
Երգչուհու մահվան մասին առաջինը գրել է Irish Times-ը՝ չնշելով ո՛չ վայրը, ո՛չ ամսաթիվը, ո՛չ էլ պատճառը։
The Guardian-ը հիշեցնում է, որ հուլիսի 9-ին երգչուհին Twitter-ում հոլովակ է հրապարակել՝ ասելով, որ գտնվում է Լոնդոնի իր տանը և ժամանել է այնտեղ՝ նոր երգեր ձայնագրելու։ Նա նաև հիշատակել է իր որդուն՝ Շեյնին, ով ինքնասպան է եղել 2022 թվականին 17 տարեկանում։
Շինեյդ Օ'Քոնորը 56 տարեկան էր։
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ’Քոնորը, հայտնի՝ Nothing Compares 2 U երգով
56 տարեկանում կյանքից հեռացել է իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ’Քոնորը։ Այս մասին գրել է Irish Times-ը։ Երգչուհու մահվան մաս...
SpaceX-ը ուղեծիր կարձակի աշխարհի ամենածանր կոմերցիոն կապի արբանյակը
Falcon Heavy ծանր հրթիռը Երևանի ժամանակով հինգշաբթի ուղեծիր դուրս կգա ամերիկյան EchoStar ընկերության հեռահաղորդակցական J...
Lockheed Martin-ը կստեղծի ԱՄՆ-ում առաջին ջերմամիջուկային հրթիռը
Ամերիկյան Lockheed Martin ընկերությունը DRACO ծրագրի շրջանակներում կստեղծի ջերմամիջուկային շարժիչ համակարգով առաջին ցուց...
Աշխարհի առաջին մեթանային շարժիչով չինական հրթիռը հաջողությամբ դուրս է եկել ուղեծիր
Չորեքշաբթի աշխարհում առաջին թթվածնամեթանային շարժիչով չինական հրթիռը հաջողությամբ դուրս է եկել ուղեծիր, հայտնել է LandSp...