SpaceX-ը ուղեծիր կարձակի աշխարհի ամենածանր կոմերցիոն կապի արբանյակը
Falcon Heavy ծանր հրթիռը Երևանի ժամանակով հինգշաբթի ուղեծիր դուրս կգա ամերիկյան EchoStar ընկերության հեռահաղորդակցական Jupiter 3 արբանյակով։
Spaceflight Now մասնագիտացված կայքի հաղորդմամբ՝ SpaceX հրթիռի արձակումը նախատեսվում է իրականացնել Քենեդու տիեզերական կենտրոնի LC-39A արձակման հարթակից Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից չորեքշաբթի երեկոյան ժամը 23:04-ին (հինգշաբթի, Երևանի ժամանակով ժամը 07:04-ին):
9,2 տոննա կշռող կապի արբանյակը ամենածանրն է աշխարհում։ Սարքը, որը դուրս կգա գեոստացիոնար ուղեծիր, նախատեսված է գերարագ ինտերնետ կապի համար։ Այն ի վիճակի է ապահովել առավելագույն թողունակություն 500 գիգաբիթ/վայրկյան ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում և Հարավային Ամերիկայում:
Արբանյակը գնահատվում է 445 միլիոն դոլար և պատվիրվել է Maxar արտադրողից EchoStar-ի և նրա դուստր ձեռնարկության՝ Hughes Network Systems-ի կողմից:
Փոխադրողից բաժանվելուց հետո Falcon Heavy երկու կողային ուժեղացուցիչները պետք է ուղղահայաց վայրէջք կատարեն LZ-1 և LZ-2 տեղամասերում՝ Ֆլորիդայի Քեյփ Կանավերալ հրվանդանի արձակման վայրում:
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ’Քոնորը, հայտնի՝ Nothing Compares 2 U երգով
56 տարեկանում կյանքից հեռացել է իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ’Քոնորը։ Այս մասին գրել է Irish Times-ը։ Երգչուհու մահվան մաս...
Լոնդոնի ոստիկանությունը կասկածելի չի համարում Շինեյդ Օ'Քոնորի մահը
Իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ'Քոնորը մահացել է Լոնդոնի իր տանը, ոստիկանությունը նրա մահը կասկածելի չի համարում, գրում է Gu...
Lockheed Martin-ը կստեղծի ԱՄՆ-ում առաջին ջերմամիջուկային հրթիռը
Ամերիկյան Lockheed Martin ընկերությունը DRACO ծրագրի շրջանակներում կստեղծի ջերմամիջուկային շարժիչ համակարգով առաջին ցուց...
Աշխարհի առաջին մեթանային շարժիչով չինական հրթիռը հաջողությամբ դուրս է եկել ուղեծիր
Չորեքշաբթի աշխարհում առաջին թթվածնամեթանային շարժիչով չինական հրթիռը հաջողությամբ դուրս է եկել ուղեծիր, հայտնել է LandSp...