Lockheed Martin-ը կստեղծի ԱՄՆ-ում առաջին ջերմամիջուկային հրթիռը
Ամերիկյան Lockheed Martin ընկերությունը DRACO ծրագրի շրջանակներում կստեղծի ջերմամիջուկային շարժիչ համակարգով առաջին ցուցադրական հրթիռը, հայտնել է ԱՄՆ պաշտպանության առաջադեմ հետազոտական նախագծերի գործակալությունը (DARPA):
DARPA-ն պայմանագիր է կնքել Lockheed Martin-ի հետ՝ սկսելու փորձարարական ջերմամիջուկային շարժիչ հրթիռի (X-NTRV) և դրա շարժիչի նախագծման և մշակման աշխատանքները:
Համաձայնագրի պայմաններով՝ Lockheed Martin-ը պետք է նախագծի, ինտեգրի և փորձարկի հրթիռի և դրա շարժիչի բաղադրիչները, իսկ ամերիկյան մեկ այլ BWX Technologies ընկերություն, իր հերթին, պետք է նախագծի և արտադրի միջուկային ռեակտոր՝ շարժիչը սնուցելու համար:
Հրթիռի արձակումը նախատեսված է 2027 թվականին։
DRACO ծրագիրը մեկնարկել է այս տարվա հունվարին՝ DARPA-ի և ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչության (NASA) համագործակցության շրջանակներում: Տիեզերական գործակալությունը նախատեսում է օգտագործել ջերմամիջուկային էներգիայով աշխատող հրթիռներ դեպի Մարս ապագա կառավարվող և հետախուզական առաքելությունների համար:
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ’Քոնորը, հայտնի՝ Nothing Compares 2 U երգով
56 տարեկանում կյանքից հեռացել է իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ’Քոնորը։ Այս մասին գրել է Irish Times-ը։ Երգչուհու մահվան մաս...
Լոնդոնի ոստիկանությունը կասկածելի չի համարում Շինեյդ Օ'Քոնորի մահը
Իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ'Քոնորը մահացել է Լոնդոնի իր տանը, ոստիկանությունը նրա մահը կասկածելի չի համարում, գրում է Gu...
SpaceX-ը ուղեծիր կարձակի աշխարհի ամենածանր կոմերցիոն կապի արբանյակը
Falcon Heavy ծանր հրթիռը Երևանի ժամանակով հինգշաբթի ուղեծիր դուրս կգա ամերիկյան EchoStar ընկերության հեռահաղորդակցական J...
Աշխարհի առաջին մեթանային շարժիչով չինական հրթիռը հաջողությամբ դուրս է եկել ուղեծիր
Չորեքշաբթի աշխարհում առաջին թթվածնամեթանային շարժիչով չինական հրթիռը հաջողությամբ դուրս է եկել ուղեծիր, հայտնել է LandSp...