Քաղաքականություն

Խստորեն դատապարտում եմ Սուխումի օդանավակայանը ՌԴ-ին հանձնելու որոշումը․ Զուրաբիշվիլի

Խստորեն դատապարտում եմ Սուխումի օդանավակայանը ՌԴ-ին հանձնելու որոշումը․ Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Աբխազիայի և Ռուսաստանի միջև Սուխումիի օդանավակայանի վերակառուցման մասին պայմանագիրը։ «Ես խստորեն դատապարտում և բողոք եմ հայտնում ռազմավարական…

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Աբխազիայի և Ռուսաստանի միջև Սուխումիի օդանավակայանի վերակառուցման մասին պայմանագիրը։

 

«Ես խստորեն դատապարտում և բողոք եմ հայտնում ռազմավարական օբյեկտը՝ Սուխումի օդանավակայանը Ռուսաստանին հանձնելու որոշման կապակցությամբ»,-ասել է նա։

 

Չորեքշաբթի Աբխազիայի խորհրդարանը վավերացրել է Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ համաձայնագիրը Ռուսաստանի իրավաբանական անձի կողմից Սուխումի անվան միջազգային օդանավակայանի գործունեության վերականգնման և հետագա շահագործման ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ: Պայմանագրի գործողության ժամկետը 49 տարի է, ներդրողի համար հատուկ հարկային ռեժիմը՝ մինչև 25 տարի:

 

Աբխազիայի մայրաքաղաքից 18 կմ հեռավորության վրա գտնվող օդանավակայանը չի գործում վրաց-աբխազական պատերազմի ավարտից հետո։      

Նմանատիպ հոդվածներ

Այսօրվանից սկսվելու է թույլատրելի գնից բարձր գնով վաճառվող ապրանքը հարկադրաբար վերցնելու գործընթացը. Գուրգեն Ներսիսյան

Թեև Արցախի շրջափակման մերօրյա պայմաններում շուկայում իրացման ենթակա ապրանքները գրեթե սպառված են, այդուհանդերձ եղածն էլ մ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250