Եթե Երևանն իրոք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ չպիտի խանգարի վերաինտեգրմանը․ Ազիմով
Եթե Երևանն իրոք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ չպիտի խանգարի վերաինտեգրմանը։ Այս մասին այսօր Բաքվում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը։
«Եթե հայկական կողմը իրոք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չպետք է առարկի Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ-խմբ.) ճանապարհով բեռների տեղափոխմանը և չպետք է խոչընդոտի վերաինտեգրման գործընթացին»,- ասել է նա՝ նշելով․
«Այս առումով շատ կարևոր է միջազգային հանրության պատասխանատվությունը»։
«Հայկական կողմի շահարկումներին տրվելուց և հայտարարություններով հանդես գալուց առաջ պետք է մտածել, թե ինչ նպատակի են ծառայում դրանք։ Հարկավոր է նաև բացառել այն քայլերը, որոնք հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Դրանց թվում է նաև սխալ տերմինաբանության օգտագործումը», - հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԱԳՆ-ի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցին, նշելով, թե ՀՀ վարչա...
Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղ...