ԱՄՆ Կոնգրեսն անցկացրել է այլմոլորակայինների գոյության վերաբերյալ առաջին լսումները
Միացյալ Նահանգները վարում էր բազմամյա գաղտնի ծրագիր՝ անհայտ թռչող օբյեկտների ուսումնասիրության համար, հուլիսի 26-ին Կոնգրեսի լսումների ժամանակ ասել է հետախուզության նախկին աշխատակից Դեյվիդ Գրաշը: Նա ասել է, որ համապատասխան միջադեպերով վայրերում հայտնաբերվել են «ոչ մարդկային» մնացորդներ և տեխնոլոգիա, գրում է The Guardian-ը։
Գրաշը, որը ղեկավարել է Պենտագոնի գործակալությունում անբացատրելի անոմալ երևույթների վերլուծությունը մինչև 2023 թվականը, Ներկայացուցիչների պալատի Վերահսկիչ հանձնաժողովին ասել է «ոչ մարդ» էակների հայտնաբերման մասին: Նշվում է, որ լսումները պայմանավորված էին հունիսին Գրաշի պնդումներով, որ ԱՄՆ կառավարությունը ապաստան է տվել այլմոլորակայինների տիեզերանավերին:
«Իմ պարտականությունների կատարման ընթացքում ես տեղեկացա վթարի ենթարկված «անհայտ ինքնաթիռների» որոնման և դրանց հետագա վերակառուցման բազմամյա ծրագրի մասին, որի հասանելիությունն ինձ համար փակ էր», - ասել է Գրաշը հանձնաժողովին:
2022-ին Գրաշը հայտարարել է, որ որպես իր պետական աշխատանքի մի մաս, իրեն հանձնարարվել է հետաքննել, թե ինչ գիտեն ռազմական, պաշտպանական և այլ գերատեսչությունները այլմոլորակայինների մասին, սակայն պնդում է, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել ՉԹՕ-ի կառավարական գաղտնի ծրագրեր:
Չորեքշաբթի ելույթ ունենալով՝ Գրաշն ասել է, որ այլմոլորակայինների մասին իր պնդումների համար «շատ դաժան» հատուցման է ենթարկվել: Նա նաև հաստատել է այն մարդկանց տվյալները, «որոնք տուժել են» ՉԹՕ-ների մասին տեղեկատվությունը քողարկելու կառավարության ջանքերի ընթացքում:
Գրաշը վստահեցնում է, որ իր ջանքերը նվիրված են մեկ նպատակի՝ ՉԹՕ-ների մասին տեղեկատվությունը թափանցիկ ու հասանելի դարձնելուն։
Լսումներին մասնակցել են նաև նախկին ծովակալ Դեյվիդ Ֆրևորը և պաշտոնաթող ռազմական օդաչու Ռայան Գրեյվսը: Վերջինիս խոսքով՝ 2014 թվականին Վիրջինիայի մերձակայքում վարժանքների ժամանակ նա հանդիպել է թափանցիկ գնդով չպարզված մուգ առարկայի։ Նրա խմբից ավելի քան 30 հոգի այն ժամանակ նման երևույթ են նկատել։
Նմանատիպ հոդվածներ
Աղդամի երթուղին չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման...
Ռուսական կողմին նախապես տեղեկացրել ենք օգնություն ուղարկելու մասին․ Վահան Կոստանյան․ «Ազատություն»
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե հումանիտար բեռ ուղարկելո...
ԼՂ ուղարկված սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու որոշմանը: «Մեն...
Օտարերկրյա քաղաքական գործիչները՝ Արցախում հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի և Կարմի Խաչի գործունեության մասին
Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Արցախում ստեղծվ...