Առաջին անգամ ռուսները լուրջ զիջումների են գնացել Թրամփին․ Վենս

Ուկրաինայում 3.5 տարվա հակամարտության ընթացքում առաջին անգամ ռուսները լուրջ զիջումների են գնացել Թրամփին։ Այս մասին հայտարարել է  ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսին։


«Նրանք ճկունություն են ցուցաբերել մի շարք հիմնական պահանջների հարցում։ Նրանք սկսել են խոսել այն մասին, թե ինչ է անհրաժեշտ պատերազմն ավարտելու համար»,- ասել է փոխնախագահը։ 


Նա հավելել է ․ «Ես չասացի, որ ռուսները զիջել են ամեն ինչում։ Բայց նրանք ընդունել են, որ պատերազմից հետո Ուկրաինան կպահպանի իր տարածքային ամբողջականությունը։ Նրանք ընդունել են, որ չեն կարողանա Կիևում խամաճիկ ռեժիմ հաստատել՝ սա սկզբում հիմնական պահանջներից մեկն էր։ Ռուսաստանը չի ցանկանում հրադադար՝ բարդ պատճառներով։ Մենք չենք վերահսկում Ռուսաստանի գործողությունները, եթե մենք դա անեինք, պատերազմը կավարտվեր յոթ ամիս առաջ»։


«Ուկրաինացիները, ի վերջո, իրենք կորոշեն, թե որտեղ կլինեն իրենց երկրի տարածքային սահմանները»,- հավելել է Վենսը։



Քաղաքականություն