Քաղաքականություն

ԱՄՆ-ն անսպասելիորեն դուրս է բերում զորքերը Իրաքի խոշոր բազաներից

ԱՄՆ-ն անսպասելիորեն դուրս է բերում զորքերը Իրաքի խոշոր բազաներից
Իրաքի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան Kurdistan24-ին հայտնել է, որ ամերիկյան զորքերը սկսել են արագացված կերպով դուրս գալ Իրաքի երկու կարևոր ռազմաբազաներից՝ Աին ալ-Ասադից և Վիկտորիայից, ինչը…

Իրաքի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան Kurdistan24-ին հայտնել է, որ ամերիկյան զորքերը սկսել են արագացված կերպով դուրս գալ Իրաքի երկու կարևոր ռազմաբազաներից՝ Աին ալ-Ասադից և Վիկտորիայից, ինչը շեղում է նախկինում համաձայնեցված ժամանակացույցից։


Սկզբնական ծրագրի համաձայն, ամերիկացիները պետք է աստիճանաբար հեռանային մինչև 2025–2026 թթ., սակայն վերջին օրերին Բաղդադին հաղորդվել է, որ երկու բազաներից ամերիկյան ուժերի դուրսբերումը կլինի ավելի շուտ և արագացված։ Աղբյուրը նշել է, որ երկու բազաները, ինչպես սպասվում է, ամբողջությամբ կազատվեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Նաև նշվել է, որ դուրս բերված զինվորների մի մասը տեղափոխվել է Քրդստանի մայրաքաղաք Էրբիլ։


Բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ուժերի դուրսբերումը Իրաքում ամերիկյան ռազմական ներկայությունը նվազեցնելու ավելի լայն ծրագրի մաս է կազմում, սակայն հրաժարվել է տրամադրել հստակ ժամանակացույց կամ լրացուցիչ մանրամասներ։

Նմանատիպ հոդվածներ

«Կոչ ենք անում միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանի ապօրինի գործողությունները». Էդուարդ Աղաջանյան

ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օգոստոսի 30-ը խորհրդանշական է միջազգային մարդասիրակա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250