Պատահարներ
ՊՆ զորամասի սպան ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է
Ofelya
Երեկ ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատ քաղաքի մուտքի մոտ՝ կամրջի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և քարերին ու հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի ՀՀ Պաշտպանության նախարարության «Մուրացան» զինվորական հոսպիտալ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, նա սպա է:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերային վազք, համերգ, փակ փողոցներ. Երևանում կնշեն Սահմանդրության օրը
Edita
Մեկ օրում Հայաստանից 846 արցախցի է վերադարձել Լեռնային Ղարաբաղ
WRed
Ցորենով բարձված «Կամազով» գլխիվայր շրջվել է. վիրավորներից մեկը 6-ամյա տղա է
WRed
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ողբերգական վթար Բելառուսում․ ուղևորներով լի ավտոբուսը շրջվել է․ զոհերի թվում երեխաներ են
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0