Մեր սպասելիքները բարձր են, խաղադրույքները նույնպես. Վահագն Խաչատուրյանը՝ հայ-ադրբեջանական համաձայնագրի մասին
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ օգոստոսի 8-ը (Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը) դիվանագիտության մեծ նվաճում է համարում, որը փոխում է տարածաշրջանի ողջ պատկերը՝ պատերազմական և ռազմական տրամաբանությունից անցում կատարելով դեպի խաղաղության և տնտեսական զարգացման ու բարգավաճման տրամաբանություն: Այս մասին նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է Կապանում, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի ողջույնի խոսքում։
«Այսօր մենք ապրում ենք մեր տարածաշրջանի համար շրջադարձային մի պահ։ Հայաստանի կառավարության երկարատև, վճռական և համբերատար քաղաքականությունն ի վերջո հանգեցրեց մի հանգրվանի, որը Հայաստանի, հայ ժողովրդի և մեր տարածաշրջանի համար բացում է անվտանգության, կայունության և ապագայի հնարավորությունների դուռը։
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ օգոստոսի 8-ը դիվանագիտության մեծ նվաճում եմ համարում, որը փոխում է տարածաշրջանի ողջ պատկերը՝ պատերազմական և ռազմական տրամաբանությունից անցում կատարելով դեպի խաղաղության և տնտեսական զարգացման ու բարգավաճման տարածաշրջան:
Մեր սպասելիքները բարձր են, քանի որ խաղադրույքները ևս բարձր են՝ մեր սահմանների անվտանգությունը և մեր ժողովրդի վստահությունը։ Զգուշավոր լավատեսություն ցուցաբերելով և մշտապես առաջնահերթություն տալով Հայաստանի անվտանգությանն ու ազգային շահերին՝ միաժամանակ պետք է բաց լինել կառուցողական երկխոսության և տարածաշրջանային համագործակցության համար։Կայուն խաղաղությունը Հայաստանի համար հսկայական տնտեսական ներուժ կբացահայտի։ Մեր առջև կարող են բացվել առևտրի, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտում նախաձեռնություններ, որոնք կարող են մեր տարածաշրջանը վերածել համագործակցության կենտրոնի»,- ասել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադիրովի ազգականը ներողություն է խնդրել մարդկանց էլեկտրաշոկերով տանջելու համար
Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի նախկին քաղաքապետ Իսլամ Կադիրովը, որը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի ազգականն է, ներողությո...
Ուկրաինացի պատգամավորներին արգելել են Լեհաստան մեկնել. հայտնի է պատճառը
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորներին արգելվել է մեկնել Լեհաստան՝ հացահատիկի էմբարգոյի պատճառով։ Այս մասին հայտնու...
Զելենսկին կրկին փոխել է ԶՈՒ ԳՇ պետին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագրեր է ստորագրել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին փոխելու և Անդ...
Ամեն ամիս որոշելու ենք տվյալ ամսվա լավագույն տնօրենին, փոխտնօրենին, խմբակավարին. ԿԳՄՍ նախարար
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ ամեն ամիս նախարարությունը որոշելու է տվյալ...