Զելենսկուն փոխանցեք, որ դադարի Հունգարիային սպառնալ. Սիյարտո
Հունգարիան մերժում է Ուկրաինայի սպառնալիքները և «Դրուժբա» նավթատարի ենթակառուցվածքների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածները համարում է իր ինքնիշխանության դեմ հարձակում: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով Վլադիմիր Զելենսկու վերջին հայտարարությունները, գրում է «Ռիա Նովոստի»-ն:
«Հունգարիան վճռականորեն մերժում է Ուկրաինայի նախագահի սպառնալիքները։ Մենք ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը համարում ենք միջազգային քաղաքականության հիմնական արժեքներ, հետևաբար հարգում ենք բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և նույնը ակնկալում ենք նրանցից: Պատերազմը, որում մենք անելիք չունենք, մեր ինքնիշխանությունը խախտելու օրինական պատճառ չէ։ Մենք կոչ ենք անում Վլադիմիր Զելենսկուն դադարեցնել Հունգարիային սպառնալը», - հավելել է նախարարը։
Հիշեցնենք՝ Ուկրաինայի զինված ուժերը մի քանի անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներ են հասցրել Ռուսաստանի տարածքում գտնվող «Դրուժբա» նավթատարի ենթակառուցվածքներին: Հունգարիա և Սլովակիա նավթի մատակարարումները դադարեցվել են, քանի դեռ խողովակաշարը վերանորոգվում է:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն ու Հնդկաստանը պատրաստվում են ստորագրել բազմամիլիարդանոց պաշտպանական պայմանագիր
Հնդկաստանն ու Հայաստանը մոտ են բազմամիլիարդանոց պաշտպանական համաձայնագրի կնքմանը, որի ընդհանուր արժեքը, ըստ Republic Wor...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Փաշինյանը խնդրում է, Ալիևը՝ կրկնում. «Զանգեզուրի միջանցքը»՝ որպես նոր տրիգեր. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վաղուց նկատելի է, որ միակ բանը, ինչի շուրջ Փաշինյանը պատրաստ է վիճել Բաքվի հետ, Սյունիքի մարզո...
Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Իրաք
Իրանը ամբողջությամբ դադարեցրել է Իրաքի էլեկտրակայանների գազի մատակարարումը, ինչի հետևանքով Իրաքի էլեկտրացանցը կորցրել է...