Փաշինյանի մամուլի խոսնակը` վարչապետի` անհետ կորածների ծնողների հետ հանդիպման մասին
Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում նախատեսի անհետ կորածների ծնողների հետ, ապա այդ մասին հրապարակային կտեղեկացվի։
Այս մասին ասել է Sputnik Արմենիային ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հանդիպում է անհետ կորածների և զոհվածների ծնողների հետ»,– ասել է Նազելի Բաղդասարյանը։
Նշենք, որ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Էջմիածնի N զորամասի («քիմիկների» զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:
Հիշեցնենք,որ նրանք փակել են Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկը և պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռի մուտքը ԼՂ, այս գործելակերպն անընդունելի է. Փաշինյան
Մենք խնդրել ենք, որ ՌԴ խաղաղապահ զորքի ներկայացուցիչներն ընդունեն բեռը և տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի շուրջ...
Մոսկովյան բանակցություններին ընդառաջ ԼՂ նախագահը կոչով դիմել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին
ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապե...
Հայաստանն իրավասություն չունի և չի կարող քննարկել ԼՂ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանել է լրատվամիջոցներից ստացված հարցերին։ Հարց. «Երևանում հասկանում են, ո...
Օգնությունը կանգնեցնելը խաթարում է խաղաղության շուրջ վստահության ձևավորման ջանքերը. ԱՄՆ դեսպանություն
Հումանիտար օգնությունը կանգնեցնելն առավել սրում է վատթարացող հումանիտար իրավիճակը և խաթարում է խաղաղության գործընթացում...