ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Անգելա Մերկելի ամուսինը թողել է, որ երեկոյան զգեստ հագած կինը թրջվի անձրևի տակ. Bild
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը ստիպված է եղել գերմանացի հայտնի կոմպոզիտոր Ռիխարդ Վագների երաժշտության ամենամյա փառատոնի ժամանակ թրջվել անձրևի տակ։ Այս մասին գրել է Bild-ը։
Նշվում է, որ փառատոնն անցկացվում էր Բայրոթում։
Պարբերականի տեղեկացմամբ՝ քաղաքական գործչի ամուսինը՝ Յոահիմ Զաուերը, հովանոցը չի կիսել կնոջ հետ, չնայած հորդառատ անձրևին։
«Անձրևը Բայրոթում խուլիգանություն է անում։ Լինի Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը, թե Մերկելի ամուսինը՝ Յոահիմ Զաուերը. նրանք հովանոցները պահել էին միայն իրենց վրա»,- նշվել է հաղորդագրությունում։
Ինչպես նշել է Bild-ը, տղամարդիկ իբր աննրբանկատ են գտնվել միջոցառումից առաջ, ինչը հանգեցրել է տարօրինակ իրավիճակի, քանի որ նրանց կանայք, այդ թվում Մերկելը, երեկոյան զգեստներով են և հայտնվել են անձրևի տակ։
Հավելենք, որ Reuters-ի ֆոտոշարքն այդ փառատոնից փոքր-ինչ այլ պատկեր է ներկայացնում՝ ցույց տալով, որ Գերմանիայի այդ նույն նախկին կանցլերն իրականում սեփական հովանոց ունի։
[9ec8e59a60a5d0c6c6089c3c0a60dea1.jpg]
[b9b655caae5955b513cb16f9119014cd.jpg]
[1c0234fe34f16f4a67ba2c3230ebbb15.jpg]
[0fd1b5fd9f7b716382b7ba469e930d97.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...
Ադրբեջանի ԱԳՆ-ի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցին, նշելով, թե ՀՀ վարչա...
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...