Հայ-ադրբեջանական կարգավորումը հեշտ չէ, բայց դրան այլընտրանք չկա. Զախարովա
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հեշտ չէ, մենք դա հասկանում ենք, բայց դրան այլընտրանք չկա: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցում։
«Հայաստանն ու Ադրբեջանը մեզ համար եղբայրական ժողովուրդներ են։ Խաղաղության գործընթացը պետք է իր մեջ ներառի դրական մթնոլորտի ստեղծում, հասարակությունների հաշտեցում, փորձագիտական համայնքների երկխոսություն, կրոնական առաջնորդների երկխոսություն և միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացում։ Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը դյուրին չի գնում, բայց խաղաղությանը այլընտրանք չկա»,-ասել է նա։
Նա հավելել է․ «Մենք անհամբեր սպասում ենք նոր շփումների առաջիկա ամիսներին»։
Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին, հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանային հարցերին։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...
Ադրբեջանի ԱԳՆ-ի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցին, նշելով, թե ՀՀ վարչա...
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...