Ղուրանի այրումը վիրավորական է, բայց օրինական․ Ժոզեպ Բորել
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ եվրոպական երկրներում Ղուրանի այրման գործողությունները վիրավորական, անհարգալից և սադրիչ են, միևնույն ժամանակ, սակայն, Եվրամիության շրջանակներում այդ գործողություններն օրինական են, հայտնում է RT-ն։
Բորելն արտահայտել է կրոնական ատելության հրահրման բոլոր դրսեւորումների վճռական մերժում: Նա հայտարարել է, որ Եվրոպայում տեղ չկա ռասիզմի և այլատյացության համար։
Դիվանագետն ընդգծել է, որ Եվրամիությունը շարունակում է պաշտպանել կրոնի և արտահայտվելու ազատությունը։ Միաժամանակ նա նշել է, որ ամեն ինչ չէ միաժամանակ և՛ օրինական, և էթիկական։
Ավելի վաղ հաղորդվել էր Դանիայում Ղուրանի այրման շարունակվող գործողությունների մասին, որոնք իրականացվում են արմատական ակտիվիստների կողմից։ Այս անգամ ակցիան տեղի է ունեցել Պակիստանի դեսպանատան մոտ։
Նմանատիպ հոդվածներ
Աղդամի երթուղին չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման...
ԼՂ ուղարկված սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու որոշմանը: «Մենք չեն...
Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում․ Գուրգեն Ներսիսյան
Տանսամյակներ շարունակ Ադրեջանը վարել է Արցախն էթնիկ զտման ենթարկելու քաղաքականություն և այսօր անցել է իր հանցավոր ծրագրե...
Օտարերկրյա քաղաքական գործիչները՝ Արցախում հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի և Կարմի Խաչի գործունեության մասին
Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Արցախում ստեղծվ...