ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարդան Օսկանյանի հայտարարություններում որևէ օգտակար բան չեմ տեսնում. Փաշինյան
«Կարող են Հայաստանի բոլոր արտաքին գործերի նախկին նախարարները նման հայտարարություններ անել, բայց եթե նախկին ԱԳ նախարարը կարող է բեկում մտցնել ղարաբաղյան բանակցություններում, կարծում եմ` իր պաշտոնավորման ընթացքում կարող էր այդ բեկումը մտցնել և բոլորիս տեսանելի դարձնել»։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը դիմել է` հայցելով, որ իրեն հնարավորություն տաք բեկում մտցնել Ադրբեջանի հետ բանակցություններում: Արդյո՞ք պատաստ եք գնալ նման քայլի ի շահ Արցախի:
«Ես արդեն գնահատականներ տվել եմ Օսկանյանի վարած քաղաքականությանը, մասնավորապես Մադրիդյան սկզբունքներին»,- նշեց Փաշինյանը։
Փաշինյանը նորից շեշտեց, թե կաշկանդվածություն չունի Արցախի հարցով նախկին նախագահների հետ հանդիպելուց` հիշեցնելով` պատերազմի օրերին եղել է նման նախաձեռնություն, բայց հետագայում նրանք հրաժարվել են մասնակցել:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննարկե՞լ եք Արցախը Ռուսաստանի կազմում ներառելու հարցը. լրագրողը` Փաշինյանին
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Լրագրողի այն հարցին, թե քննարկվե՞լ է Արցախը Ռուսաստանի կազմում նե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ական պատգամավորի սկանդալային խոստովանությունը
Այսօր խորհրդարանում 2024 թվականի բյուջեի նախագծի ծրագրերի ու ցուցանիշների վերաբերյալ քննարկման ժամանակ ԱԺ «Քաղաքացիական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինված ուժերը պատրաստ էին իրենցից երկու-երեք անգամ գերազանցող ուժի դիմակայելու. Տոնոյան
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին: «Հաշվի առնելով, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՈՒնենք աղբահանության խնդիր. Ավինյանին հայտնեցին պատճառը
Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ավինյանն անդադարձավ աղբահանության խնդրին և հետաքրք...