ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարելի է 1 ժամում դիմել ՄԱԿ անվտանգության խորհուրդ. Փաշինյան

ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելը մեր գործիքակազմի մեջ է և հասկանալիորեն մենք նաև այդ ուղղությամբ ենք աշխատանքներ տանում։ Այս մասին, ի պատասխան լրագրողի հարցին՝ հնարավոր է Հայաստանը դիմի ՄԱԿ ԱԽ՝ Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշումները չկատարելու հարցով, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Կապի մեջ ենք ՄԱԿ-ի ԱԽ-ի  մշտական անդամ և ոչ մշտական անդամ հանդիսացող երկրների հետ, մենք գտնվում ենք քննարկումների փուլում։ ՄԱԿ-ի ԱԽ դիմելու հարցում  որևէ դժվարություն չկա, կարելի է ուղղակի մի ժամում դիմել ՄԱԿ-ի ԱԽ։

 

Խնդիրն այն է, թե այդ դիմելու հարցում  որոշում կընդունվի, թե՞ չի ընդունվի և եթե ընդունվի, ապա ինչ որոշում կընդունվի։ Այնուամենայնիվ եկեք չմոռանանք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն Արդարադատության միջազգային դատարանի իմպլեմենտացիոն մարմինն է, բայց նաև չմոռանանք, որ դա քաղաքական մարմին է ու մանավանդ նման հարցով ԱԽ դիմելու  քայլերը պետք է բավարար չափով նախապատրաստված լինի  ու քննարկված լինի անդամ երկրների հետ, ինչը մենք անում ենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։