ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ե՞րբ, ո՞ր պահին հասկացաք, որ Արցախը Ադրբեջան է. լրագրողը հնչեցրեց զոհված զինծառայողի հոր հարցը
Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Զաքարյանի հոր` Աշոտ Զաքարյանի հարցերը: Առաջին հարցն այն մասին էր, թե ե՞րբ, ո՞ր պահին, ո՞ր իրադարձություններից հետո Փաշինյանը հասկացավ, որ Արցախը Ադրբեջան է և ինչո՞ւ էր 2019 թվականի օգոստոսի 5-ին հայտարարում` Արցախը Հայաստան է և վերջ, ինչի՞ հիման վրա, տղաները Ադրբեջանո՞ւմ էին ծառայում, թե՞ հայկական Արցախում:
«Այդ հարցն, իհարկե, կապված տղաների ծառայության հետ քննարկվել է նաև աշխատանքային հանդիպումների ընթացքում, և պիտի արձանագրեմ նաև, որ այդ որոշումը տղաների ծառայելու վերաբերյալ դժբախտաբար թե բարեբախտաբար, առանց երանգավորման, ես չեմ կայացրել: Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու խնդրին, նախ ՀՀ-ն միշտ էլ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա միշտ չի, որ հայտարարվել և արձանագրվել է»,- նշեց Փաշինյանը։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննարկե՞լ եք Արցախը Ռուսաստանի կազմում ներառելու հարցը. լրագրողը` Փաշինյանին
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Լրագրողի այն հարցին, թե քննարկվե՞լ է Արցախը Ռուսաստանի կազմում նե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ական պատգամավորի սկանդալային խոստովանությունը
Այսօր խորհրդարանում 2024 թվականի բյուջեի նախագծի ծրագրերի ու ցուցանիշների վերաբերյալ քննարկման ժամանակ ԱԺ «Քաղաքացիական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինված ուժերը պատրաստ էին իրենցից երկու-երեք անգամ գերազանցող ուժի դիմակայելու. Տոնոյան
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին: «Հաշվի առնելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՈՒնենք աղբահանության խնդիր. Ավինյանին հայտնեցին պատճառը
Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ավինյանն անդադարձավ աղբահանության խնդրին և հետաքրք...