ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ե՞րբ կվերջանա այս ամենը. Փաշինյանը պատասխանում է Auroranews-ին

Այս րոպեներին շարունակում է ընթանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը լրագրողների հետ: Auroranews-ը դիմելով վարչապետին` հետաքրքրվեց. «Մեքենաս կոտրում եմ բաց դիտահորերի, փոսերի մեջ, ճանապարհները կահավորված չեն, լույս անդրադարձնող նշաններ չկան, նոր արված ասֆալտը մեկ օր կամ մեկ ժամ հետո քանդում և ջրագիծ են անցկացնում, և պետությունը այս ամենի համար ոչ մեկի չի տուգանվում։ Հարկ եմ վճարում, գույքահարկ, փոսը ամիսներով մնում է էդպես, և որևէ պատասպխանատու չի ազատվում աշխատանքից կամ դատվում։ Դա նորմա՞լ եք համարում, երբ որ պատասխանատու պաշտոնյան ասում է՝ փոսերի անուն չլսեմ։ Ինչո՞ւ է պետությունը միայն մեզ տուգանում, ինչո՞ւ չի տուգանում ինքն իրեն, տենդեր շահած գործատուին, չինովնիկին, որը պատասխանատու է այս ամենի համար։ Այս ամենը վերջ կունենա՞»: 

 

Սկզբում վարչապետի պատասխանը լակոնիկ էր.  «Այո»։ 

 

Այն հարցին, թե ե՞րբ, 100 տարի հետո՞, վարչապետը պատասխանեց` շուտով։ 

 

Փաշինյանի խոսքով՝ երբ Երևանում դուրս է գալիս քայլելու, ինքը տասնյակ ձայնային հաղորդագրություններ է ուղարկում թվարկված հարցերի վերաբերյալ պատասխանատու պաշտոնյաներին, և ինքը գիտի, որ այդ բարձրացված հարցերի մի մասը արագ լուծվում է, մի մասը տարբեր պատճառներով անմիջապես չի լուծվում։ 

 

«Հիշո՞ւմ եք, էն ժամանակ  երբ որ խնդիր էր առաջացել, ես էլ էդ հարցը բազմիցս բարձրացրել եմ, որ ասել եմ՝ հո քաղաքացին տուգանելու մատերիա՞լ չի, հետո ինձ ասում էին՝ բա ո՞նց ա, հիմա տուգանվելու մատերիա՞լ ա»,- ասաց նա՝ բացատրելով, որ հիմա նոր տրամաբանություն է մտել՝ բալային համակարգ, քրեական պատասպանատվությանբ համակարգ, որպեսզի կարգուկանոն հաստատվի։

 

Մանրամասները՝ տեսանյութում