ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աշխարհում չկա և չի էլ եղել մի երկիր, որ ԼՂ-ն չի ճանաչել Ադրբեջանի մաս». վարչապետ
Աշխարհում չկա և չի էլ եղել մի երկիր, որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի մաս, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու էր 2019 թվականին Արցախում հայտարարում, թե Արցախը Հայաստան է և վերջ, եթե, ի վերջո, Արցախը ճանաչելու էր Ադրբեջանի մաս։
«Այլ բան, որ մենք այս իրողության հետ առերեսվե՞լ ենք, թե՞ չէ, և ո՞րն է եղել մեր դիրքորոշումը։ Մենք ասել ենք՝ կապ չունի, որ ամբողջ աշխարհն այլ կերպ է ընկալում, մենք պետք է այլ կերպ վարվենք. ինչ-որ փուլում ես էլ եմ, գուցե, այդպես արել՝ այդ տրամաբանության մեջ, բայց, ի վերջո, իրականությունը և իրողությունները մեզ դնում են կոնկրետ իրավիճակի և կոնկրետ ընտրության առջև»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Որոշ հարցերում կան կոնկրետ արդյունքներ». Միրզոյանը` խաղաղության պայմանագրի մասին
Որոշ հարցերում կան կոնկրետ արդյունքներ, որոշ հարցերում՝ համաձայնության գալու հեռանկարներ. Արարատ Միրզոյանը` խաղաղության...
Արցախի ԱԺ նախագահը հրաժարական է տվել
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել: Լուրը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ պատգամավոր...
Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է Բայդենին, Պուտինին և Մակրոնին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուշագրավ կադրեր եռակողմ հանդիպումից առաջ
Ելույթից առաջ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի օգնականը նրան հուշում է, որ «ադրբեջանցիներին գուցե դուր չգա «նախկին ԼՂԻՄ» ձևակերպում...