Հասարակություն Կարևոր

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ «Կինո»՝ ադրբեջանցու և Չեխիայի ոստիկանների մասնակցությամբ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ «Կինո»՝ ադրբեջանցու և Չեխիայի ոստիկանների մասնակցությամբ
Չեխիայի ոստիկանությունը ադրբեջանցու է ձերբակալել։ Դեպքը տեղի է ունեցել Պրահայում՝ կիրակի՝ հուլիսի 23-ին։  Լրատվամիջոցները նշում են, որ սկզբում Պրահայի ոստիկանները քաղաքի փողոցներում նկատել…

Չեխիայի ոստիկանությունը ադրբեջանցու է ձերբակալել։ Դեպքը տեղի է ունեցել Պրահայում՝ կիրակի՝ հուլիսի 23-ին։ 
 

Լրատվամիջոցները նշում են, որ սկզբում Պրահայի ոստիկանները քաղաքի փողոցներում նկատել են սև «Porsche» մեքենա՝ խիստ մգեցված պատուհաններով, որն արգելված է Չեխիայի օրենքներով: Ոստիկանները կանգնեցրել են մեքենան, վարորդին խնդրել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և վարորդական վկայական:

 

[3055e05ec823113282ade38a7204d7d3.jpg]

 

«Ոստիկանների մոտ կասկած է առաջացել, որ վարորդն իրենց կեղծ փաստաթղթեր է ներկայացրել։ Նրանք պարզել են, որ այդ անձը ներառված է անցանկալի անձանց ցուցակում և, հետևաբար, անօրինական կերպով գտնվում է Չեխիայի տարածքում», - ասել է Պրահայի ոստիկանության ներկայացուցիչ Յան Ռիբանսկին։

[79892085807c2d7b06031fb6a8453c5b.jpg]

 

Հասկանալով, որ բացահայտված է, վարորդը մեծացրել է մեքենայի արագությունը, փորձել փախչել։ Ոստիկաններն սկսել են հետապնդել կասկածյալին: Ոլորաններից մեկում վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և բախվել պատին՝ ջարդելով այն։

 

Տղամարդը ձերբակալվել է: Ստուգման ընթացքում պարզվել է, որ նա Ադրբեջանի քաղաքացի է, որն ընդգրկված է այն անձանց ցուցակում, որոնց մուտքը շենգենյան գոտի արգելված է: Ավտոմեքենայում հայտնաբերվել է եվրոյով կանխիկ գումար:

 

[7a81e3784663bc86880e58e91d6d5d40.jpeg]

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250