Կլինեն համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտում և Երևանում․ Արցախի պետնախարար
Հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, նախատեսվում է համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում: հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Սիրելի հայրենակիցներ
Տեղեկացնում եմ, որ հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, նախատեսվում է համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում:
Համաժողովրդական շարժման մասնակիցները մեծ էկրաններով օնլայն ռեժիմով կկամրջեն երկու հրապարակները՝ միավորելու բոլորիս ձայները և վերահաստատելու մեր միասնական պայքարը՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման և դրանից ցանկացած հետնահանջի դատապարտման:
Ի պաշտպանություն Արցախի ժողովրդի իրականացվող ամենատարբեր ակցիաների մասնակիցներին ու Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին կոչ եմ անում համախմբվել և հավաքին միասնական մասնակցությամբ արտահայտել հայ ժողովրդի հավաքական կամքն ու Արցախի հարցում մեր անսակարկելի դիրքորոշումը՝ Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում:
Յուրաքանչյուրի մասնակցությունը կարևոր է Արցախի ու արցախցիներիս համար»:
Նմանատիպ հոդվածներ
Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում․ Արայիկ Հարությունյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավար Արայիկ Հարությունյանն ասել է, որ Ղարաբաղը շարունակելու է ինքնորոշման պայքարը և...
Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում․ Գուրգեն Ներսիսյան
Տանսամյակներ շարունակ Ադրեջանը վարել է Արցախն էթնիկ զտման ենթարկելու քաղաքականություն և այսօր անցել է իր հանցավոր ծրագրե...
Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ նոր զինված հակամարտության հավանականության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը AFP-ին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի հետ նոր զինված հակամարտության հավանականո...
Աղդամի երթուղին չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման...