Հասարակություն
Կիլոմետրանոց հերթեր՝ Վերին Լարսի վրացական անցակետի մոտ․ ինչ է հայտնի
Տևական ժամանակ է, ինչ Վերին Լարսի անցակետի դեպի վրացական անցակետ տանող ավտոճանապարհին՝ չեզոք գոտում, ավտոմեքենաների կիլոմետրանոց հերթեր են գոյացել: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Կայքի ընթերցողներից հայտնում են, որ պատճառը վրացական անցակետի թերի աշխատանքն է, քանի որ շատ դանդաղ են աշխատում, կամ ուղղակի չեն աշխատում:
Մարդատար ու բեռնատար մեքենաները ստիպված են մի քանի օր անցկացնել Վրաստան մուտք գործելու համար կամ ոտքով անցնել այդ ճանապարհը:Ոտքով անցնելու դեպքում էլ անցակետում կրկին պետք է ժամերով սպասեն, որպեսզի իրենց հերթը հասնի:
Ըստ տեղեկությունների՝ հերթերի պատճառով առաջացել է մոտ 3 և ավելի կմ երկարությամբ խցանում:
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Այս պահին Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում
Առերևույթ հանցավոր կազմակերպություն՝ Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի ղեկավարությամբ․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
Ալիևի կողմից վերահսկվող ԶԼՄ-ն «պարզաբանել է»՝ ինչպես Աղդամով բեռներ հասցնել Արցախ
Ավելին Հասարակություն բաժնից
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
5.0