Հայաստանն իսկապես կարևոր հայտարարություն է արել․ Ալիև
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ձեռք բերվել մոտ ապագայում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ China Media Group-ին տված հարցազրույցի ժամանակ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Ինչո՞ւ եմ ես այդպես կարծում, որովհետև նրանք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քառակուսի կիլոմետր տարածքում, որն ընդգրկում է «Ղարաբաղը» և ութ «ադրբեջանական անկլավները» Հայաստանի տարածքում։ Սա իսկապես կարևոր հայտարարություն է, որից հետո մնում է միայն այն փոխանցել թղթին և ստորագրել», - ասել է Ալիևը։
«Կարծում եմ, եթե նրանք իրականում նկատի ունեն այն, ինչ ասում են, և եթե սա հերթական քաղաքական մանևրը չէ, եթե սա գործընթացը ձգձգելու փորձի հին պատմության կրկնությունը չէ, ապա մենք կարող ենք խաղաղության պայմանագրի հասնել և ստորագրել այն մինչև տարեվերջ», - հավելել է Ալիևը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիևը նաև խոսելով Արցախի Հանրապետության քաղաքացիների մաին՝ ասել է, որ «նրանց իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի սահմանադրության հիման վրա»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԱԳՆ-ի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցին, նշելով, թե ՀՀ վարչա...
Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...