Ղուրանի այրման դեպքից հետո Ալժիրի ԱԳՆ-ն կանչել է Դանիայի և Շվեդիայի դիվանագետներին
Ալժիրի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ կանչել է Դանիայի դեսպանին և Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ բողոք հայտնելու այդ երկրներում Ղուրանի այրման դեմ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Կոպենհագենում և Ստոկհոլմում Սուրբ Ղուրանի այրման հետ կապված միջադեպերից հետո Ալժիրի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Դանիայի դեսպանին, ինչպես նաև Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին, որպեսզի նրանց տեղեկացնի Ալժիրի պաշտոնական բողոքի և այդ անբարոյական և հակադիվանագիտական գործողությունների խստիվ դատապարտման մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ալժիրի ԱԳՆ-ն նաև կոչ է արել Դանիայի և Շվեդիայի իշխանություններին միջոցներ ձեռնարկել ապագայում նման միջադեպերը կանխելու համար։
Մինչ այդ հայտնի է դարձել, որ Danske Patrioter («Դանիական հայրենասերներ») արմատական խմբավորման երկու անդամներ Դանիայի մայրաքաղաքում Իրաքի դեսպանատան դիմաց հրկիզել են Ղուրանը։ Կոպենհագենում ցույցի կազմակերպիչը ոտնահարել է Ղուրանը և այրել այն գետնին ընկած Իրաքի դրոշի կողքին գտնվող փայլաթիթեղե սկուտեղի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում․ Արայիկ Հարությունյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավար Արայիկ Հարությունյանն ասել է, որ Ղարաբաղը շարունակելու է ինքնորոշման պայքարը և...
Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում․ Գուրգեն Ներսիսյան
Տանսամյակներ շարունակ Ադրեջանը վարել է Արցախն էթնիկ զտման ենթարկելու քաղաքականություն և այսօր անցել է իր հանցավոր ծրագրե...
Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ նոր զինված հակամարտության հավանականության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը AFP-ին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի հետ նոր զինված հակամարտության հավանականո...
Աղդամի երթուղին չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման...