Արցախում ձեթ և շաքարավազ ստանալու համար պետք է ծնողի ու անչափահաս երեխայի անձը հաստատող փաստաթուղթը
Արցախում ձեթ և շաքարավազ ստանալու համար պետք է ծնողի ու անչափահաս երեխայի անձը հաստատող փաստաթուղթը։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։
Նշվում է, որ Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող և անչափահաս երեխաներ ունեցող այն ընտանիքները, որոնք չեն օգտվել ձեթի և շաքարավազի տեսքով տրամադրվող օգնությունից, այն ստանալու համար հուլիսի 25-ից անհրաժեշտ է ներկայանան ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության՝ Ազատամարտիկների 54 հասցեում գտնվող վարչական շենք:
Օգնությունը ստանալու համար պետք է ներկայացնել ծնողներից մեկի և անչափահաս երեխաների անձը հաստատող փաստաթղթերի ու հանրային ծառայությունների համարանիշների բնօրինակները (սոցիալական ապահովության քարտը):
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական մամուլն անդրադարձել է Անիի ավերակներին
ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO) համաշխարհային ժառանգության ցանկում ներառված միջնադարյան հայկական քաղաքամայր Անին հերթական անգամ հայտ...
Վերջ տվեք պատճառաբանություններին կամ մի խանգարեք․ Արցախի պետնախարարը կոչով դիմում է բոլորին
Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին գրում է Արցա...
«Ամաչեցի, որ 56 տարեկանում երեխա եմ ունեցել»․ հայտնաբերվել է պոլիէթիլենի տոպրակով մատուռում նորածնին լքած մայրը
Իրավապահները հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածին տղա...
Տուն հրավիրված 24-ամյա դիմահարդարը դրամապանակից գողացել է 90 000 դրամ. նա ձերբակալվել է
Տուն հրավիրված դիմահարդարը դրամապանակից փող է գողացել։ Այս մասին հուլիսի 23-ին տեղեկացրել է ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կ...