ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովի դաժան հաշվեհարդարի մեղավորները անպատիժ չեն մնա․ Զախարովա
Նրանք, ովքեր մեղավոր են ռուս լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովի դաժան հաշվեհարդարի մեջ, արժանի պատիժ կկրեն, պատասխանատվությունը կկիսեն նաեւ Կիեւին կասետային զինամթերքներ տրամադրողները։ Այս մասին նշվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
«Ռուս լրագրողի դաժան հաշվեհարդարի մեղավորներն անպայման արժանի պատիժ կկրեն։ Ամբողջ պատասխանատվությունը կկիսեն նաեւ նրանք, ովքեր իրենց Կիեւի հովանավորյալին կասետային զինամթերքներ են տրամադրել»,- նշել է դիվանագետը։ Ամեն բան մատնանշում է այն մասին, որ գրոհը լրագրողների խմբի դեմ Զապորոժիեի մարզում պատահականորեն չի տեղի ունեցել, կարծում է Զախարովան։ Նա նաեւ վստահություն է հայտնել, որ «միջազգային կառույցները կնախընտրեն աչք փակել ռուս լրագրողների դեմ ստոր հանցագործության առջև»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ՊՆ-ից հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերը կասետային զինամթերքով հարվածներ են հասցրել լրագրողների խմբի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել են լրատվամիջոցների չորս աշխատակիցներ։ Նրանք տեղափոխվել են բուժհաստատություններ։
Հրթիռակոծությունը տեղի է ունեցել Պյատիխատկի գյուղի մոտ:
Բացի այդ, վիրավորվել են «ՌԻԱ Նովոստի»-ի ֆոտոլրագրող Կոնստանտին Միխալչևսկին, «Իզվեստիա»-ի թղթակից Ռոման Պոլշակովը և հեռուստաալիքի օպերատոր Դմիտրի Շիկովը։
Բոլոր տուժածներն էլ բեկորային վնասվածքներ են ստացել։ Կրակոցների տակ են հայտնվել նաև TASS-ի և VGTRK-ի լրագրողները։
Ռոստիսլավ Ժուրավլյովը նաև Արցախում ակտիվ լուսաբանում էր 44-օրյա պատերազմը։
[8aa3cd9d53f5c4cc3965026b3e201987.png]
[9c083123837e90d5178d374f1004f50f.png]
[0ef1abf5121826fabeb544bcbe590f1f.png]
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ նոր զինված հակամարտության հավանականության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը AFP-ին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի հետ նոր զինված հակամարտության հավանականո...
Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում․ Արայիկ Հարությունյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավար Արայիկ Հարությունյանն ասել է, որ Ղարաբաղը շարունակելու է ինքնորոշման պայքարը և...
Գրիգոր Մինասյանի ծնողները հրավիրվել են Գլխավոր դատախազություն
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ծնողները՝ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի նախկին տնօրեն Արա Մինասյանը և նրա կին...
Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում․ Գուրգեն Ներսիսյան
Տանսամյակներ շարունակ Ադրեջանը վարել է Արցախն էթնիկ զտման ենթարկելու քաղաքականություն և այսօր անցել է իր հանցավոր ծրագրե...