ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ «Կալիբր» հրթիռներով գիշերային հարձակման հետևանքները Օդեսայի շրջանում
Ռուս զինվորականները արդեն չորրորդ օրն անընդմեջ հրթիռակոծում են Օդեսայի շրջանը։ Այս մասին գրել է Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։ Նրա վկայությամբ՝ գիշերային հարվածների հետևանքով երկու մարդ վիրավորվել է։
Կիպերը նաև հայտնել է, որ «Կալիբր» հրթիռներով գիշերային հարվածները ոչնչացրել են 100 տոննա ոլոռ և 20 տոննա գարի՝ հարվածելով տերմինալներին Օդեսայի շրջանի գյուղատնտեսական ձեռնարկություններից մեկում։
Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության խոսնակ Նատալյա Գումենյուկը հեռուստաեթերում բացատրել է, որ ռուս զինվորականները բարդ ընթացքով են հրթիռներ արձակել՝ ցածր բարձրության վրա, ինչը դժվարացնում է դրանց հայտնաբերումն ու ոչնչացումը։
[0a13b2bdfe471921e82222da3aea4a2c.jpg]
[d9635cde9e7a80ea49e63c45db7187f5.jpg]
[b7cc57e5652def9bf021fe5646e1c6ae.jpg]
[acaa1ef62894a7de066216438b0fa6e3.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը
Հուլիսի 28-ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զե...
Հերթական ապատեղեկատվությունը՝ Ադրբեջանի ՊՆ-ից
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 10:05-ից ժամը 14։55-ն ընկա...
Ուկրաինան կասետային ռումբերն արդյունավետ է օգտագործում. Սպիտակ տուն
Սպիտակ տունը հաստատել է, որ Ուկրաինան արդեն օգտագործում է ամերիկյան կասետային ռումբերն ընդդեմ ռուսական ուժերի։ Սպիտակ տա...
Ուկրաինա ուղարկված արևմտյան որոշ զենքեր գողացվել են
Ուկրաինա ուղարկված արևմտյան որոշ զենքեր գողացվել են, ինչպես հայտնում է CNN-ը, նշվում է Պենտագոնի զեկույցում։ Անցյալ տարվ...