«Իսկ ո՞վ է նա, որ պահանջում է». վարչապետի աշխատակազմից արձագանքել են Ռուբեն Վարդանյանին
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն արձագանքել է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի հայտարարություններին՝ կապված ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հետ:
Ըստ Չախոյանի՝ Ռուբեն Վարդանյանը պահանջում է հստակեցնել ՀՀ և Արցախի հարաբերությունների կարգավիճակը՝ այդպիսով փորձելով սեպ խրել այդ հարաբերությունների ու ազգի մեջ։
«Հայաստանը «թաթարստանացման» փորձերը ձախողելուց հետո վերջինս ակնհայտ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ Լեռնային Ղարաբաղից։
Պահանջում է նոր եռակողմ՝ Արցախի Հանրապետություն-Ռուսաստանի Դաշնություն-Ադրբեջանի Հանրապետություն համաձայնագրի ստորագրում։ Տրամաբանական հարց է ծագում, թե ումի՞ց է պահանջում՝ ՌԴ-ի՞ց, թե՞ Ադրբեջանից։ Ռուբեն Վարդանյանը խորը մոլորության մեջ է, եթե կարծում է, թե Ադրբեջանում քնում-արթնանում են նոր եռակողմ պայմանագիր կնքելու երազանքով։
Պահանջում է պաշտոնապես հայտարարել «Հայաքվե» նախաձեռնությանը ԼՂ իշխանությունների աջակցության մասին։ Սա ավելի քան հստակեցնում է Հայաստանը նոր պատերազմի մեջ ներքաշելուն միտված՝ «Հայաքվե» նախաձեռնության իրական տերերի պատկերը։
Ռուբեն Վարդանյանը նաև պահանջում է ՀՀ իշխանություններից պահանջել Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին հինգ տարիների բանակցային պատմության ողջ փաթեթը։ Վերջին 5 տարիների բանակցային ողջ պատմության մասին հստակ տեղեկացված է ԼՂ նախագահը՝ Արայիկ Հարությունյանը, իսկ ո՞վ է Ռուբեն Վարդանյանը, որ պահանջում է»,- գրել է նա:
Չախոյանը ուշագրավ է համարել նաև Վարդանյանի հայտարարությունն առ այն, թե Լեռնային Ղարաբաղը պետք է բանակցի ու գտնի այն դաշնակիցներին, որոնք կօգնեն այդ բանակցություններում։
«Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունը միշտ կողմ է արտահայտվել միջազգային մեխանիզմների ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը։
Պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանն ուներ բոլոր հնարավորությունները Ադրբեջանի հետ երկխոսելու, հարաբերություններ կարգավորելու համար, սակայն ոչ մի արդյունք չգրանցեց, իսկ պաշտոնից ազատվելուց հետո սկսեց թրեր ճոճել օդում»,- եզրափակել է նա:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...
Ադրբեջանի ԱԳՆ-ի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցին, նշելով, թե ՀՀ վարչա...
Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...