Դեսպանը քննադատել էր Զելենսկուն՝ մատնանշելով նրա «անառողջ սարկազմը»․ Զելենսկին աշխատանքից ազատել է դեսպանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Մեծ Բրիտանիայում դեսպան Վադիմ Պրիստայկոյին, որն ավելի վաղ քննադատել էր Զելենսկուն՝ «ամեն առավոտ ռազմական օգնության համար բրիտանացի նախարար Բեն Ուոլեսին շնորհակալություն հայտնելու պատրաստակամության մասին» խոսքերի համար։
Համապատասխան հրամանագիրը հրապարակված է նախագահի աշխատակազմի կայքում, հայտնում է pravda.com.ua կայքը։
«Ուկրաինայի նախագահի հրամանագիրը Վ.Պրիստայկոյին պաշտոնից ազատելու մասին» - ասվում է փաստաթղթի տեքստում։
Դիվանագետը նաև զրկվել է Միջազգային ծովային կազմակերպությունում Ուկրաինայի մշտական ներկայացուցչի պաշտոնից։ Բաց աղբյուրների համաձայն՝ 2020 թվականի մարտից Պրիստայկոն զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոնը եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով։
Հուլիսին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն ասել էր, որ Ուկրաինան պետք է ավելի երախտապարտ լինի Արևմուտքի օգնության համար: Ի պատասխան՝ Վլադիմիր Զելենսկին ութ րոպեանոց տեսանյութ էր ձայնագրել, որի ընթացքում 47 անգամ «շնորհակալություն» էր ասել՝ հավելելով, որ ամեն առավոտ կարող է շնորհակալություն հայտնել բրիտանացի նախարարին։
Պրիստայկոն քննադատել էր նախագահի այս հրապարակումը` մատնանշելով նրա «անառողջ սարկազմը»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...
Ադրբեջանի ԱԳՆ-ի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցին, նշելով, թե ՀՀ վարչա...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...
Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...