ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ հրաձգություն՝ Օքլենդում․ կան զոհեր և վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 20-ի առավոտյան, Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում ՝ կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից ժամեր առաջ հրաձգություն է տեղի ունեցել։
Հրաձգության հետևանքով 2 մարդ սպանվել է, 6-ը՝ վիրավորվել։ Հայտնի է, որ վիրավորվածներից մեկը ոստիկան է
Հանցագործը անկանոն կրակ բացել մարդկանց ուղղությամբ՝ պոմպային որսորդական հրացանով: Ոստիկանությունը հայտնում է, որ 24-ամյա կրակողը մահացել է, իսկ, թե ինչն է նրան դրդել գնալ այս քայլին, դեռ հայտնի չէ։
Երկրի իշխանությունները հայտարարել են, որ կատարվածը որպես ահաբեկչական գործողություն չեն դիտարկում։
Նշվում է, որ ֆուտբոլի մրցաշարը կանցկացվի նախատեսվածի համաձայն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ՝ Մոսկվայի բնակելի տներից մեկում․ վեց մարդ է տուժել, այդ թվում՝ երեք երեխա
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում խոշոր հրդեհ է բռնկվել Դմիտրովսկի մայրուղու բազմահարկ բնակելի շենքում։ Այս մասին հայտնու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են Ղրիմի կամրջի վնասման կադրերը
Ղրիմի կամրջի վնասման կադրերը ցուցադրել է «Ղրիմ 24» հեռուստաալիքը։ «Ցույց ենք տալիս Ղրիմի կամրջի վնասված հատվածը։ Հե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է երկրաշարժից ցնցվում Թուրքիայի Ադանա բնակավայրը
Համացանցում կադրեր են հրապարակվել՝ ինչպես է երկրաշարժից ցնցվում Թուրքիայի ներկայիս տարածքի Ադանա բնակավայրը։ Հիշեցն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Խելագարվել կարելի է»․ քաղաքը ծածկվել է հրաբխի ծխով․ ՌԴ
Ռուսաստանի Սեվերո-Կուրիլսկը ծածկվել է Էբեկո հրաբխի ծխով: Այս մասին հայտնում են տեղի բնակիչները և տեսանյութեր հրապարակում...