ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ՝ Մոսկվայի բնակելի տներից մեկում․ վեց մարդ է տուժել, այդ թվում՝ երեք երեխա
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում խոշոր հրդեհ է բռնկվել Դմիտրովսկի մայրուղու բազմահարկ բնակելի շենքում։ Այս մասին հայտնում է SHOT-ը։
Միջադեպի արդյունքում տուժել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Միաժամանակ հրշեջներին հաջողվել է հրդեհից փրկել յոթ ամսական աղջկա:
Թելեգրամյան ալիքի տվյալներով՝ երեխային հրդեհի բռնկումից մեկ ժամ անց դուրս են բերել բնակարանից։ Փոքրիկը հրդեհի էպիկենտրոնում է եղել։ Փրկարարը ձեռքերի վրա վերցրել է աղջկան և հանձնել բժիշկներին։ Նա շմոլ գազից թունավորում է ստացել։
Նշվում է, որ տարհանումն ու հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է երկրաշարժից ցնցվում Թուրքիայի Ադանա բնակավայրը
Համացանցում կադրեր են հրապարակվել՝ ինչպես է երկրաշարժից ցնցվում Թուրքիայի ներկայիս տարածքի Ադանա բնակավայրը։ Հիշեցն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ հրաձգություն՝ Օքլենդում․ կան զոհեր և վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 20-ի առավոտյան, Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում ՝ կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից ժամեր առաջ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Խելագարվել կարելի է»․ քաղաքը ծածկվել է հրաբխի ծխով․ ՌԴ
Ռուսաստանի Սեվերո-Կուրիլսկը ծածկվել է Էբեկո հրաբխի ծխով: Այս մասին հայտնում են տեղի բնակիչները և տեսանյութեր հրապարակում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չինաստանի դպրոցներից մեկում առաստաղը փլուզվել է․11 մարդ մահացել է
Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Հեյլունցզյան նահանգի Ցիցիհար քաղաքի միջնակարգ դպրոցի տարածքի մարզադահլիճում առաս...