ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են Ղրիմի կամրջի վնասման կադրերը
Ղրիմի կամրջի վնասման կադրերը ցուցադրել է «Ղրիմ 24» հեռուստաալիքը։
«Ցույց ենք տալիս Ղրիմի կամրջի վնասված հատվածը։ Հենարաններն ամբողջական են: Տեսանյութն ուղարկել են գնացքի ուղևորները», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ տեղական աղբյուրները գրել էին Ղրիմի կամրջի երկու հզոր պայթյունների և կամրջի լուրջ վնասների մասին։ Հայտնի էր դարձել, որ միջադեպի հետևանքով մահացել է ամուսնական զույգ, իսկ նրանց անչափահաս դուստրը հոսպիտալացվել է:
Նշենք, որ հուլիսի 17-ի վաղ առավոտյան Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտարարել է Կրասնոդարի երկրամասի կողմից 145-րդ հենակետի շրջանում տեղի ունեցած արտակարգ պատահարի պատճառով Ղրիմի կամրջի երկայնքով երթևեկության դադարեցման մասին: Սակայն հայտնի է, որ այս պահին Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից հետո երկաթուղային երթևեկությունը վերսկսվել է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․18-ամյա տղան նկատողություն անելու համար դանակահարել է 36-ամյա տղամարդուն
Ուշ ժամի աղմկելու հերթական հետևանքը։ Էրեբունու ոստիկանները բացահայտել են դանակահարությունը։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ հրաձգություն՝ Օքլենդում․ կան զոհեր և վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 20-ի առավոտյան, Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում ՝ կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից ժամեր առաջ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ՝ Մոսկվայի բնակելի տներից մեկում․ վեց մարդ է տուժել, այդ թվում՝ երեք երեխա
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում խոշոր հրդեհ է բռնկվել Դմիտրովսկի մայրուղու բազմահարկ բնակելի շենքում։ Այս մասին հայտնու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ՝ նավթաքիմիական գործարանում․ ՌԴ
ՌԴ Նիժնի Նովգորոդի շրջանի Ձերժինսկի նավթաքիմիական գործարանում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվա...