Հայտնի է՝ երբ պատրաստ կլինի «Ակադեմիական քաղաքը»
Ակադեմիական քաղաք հիմնելու հայեցակարգը նախատեսվում է ընդունել ընթացիկ տարվա սեպտեմբերին։ Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիատական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը։
«Հայեցակարգի հիմքում դրված է բուհերի խոշորացումը։ Նախատեսված է ունենալ պետական ֆինանսավորմամբ մինչև 8 բուհ։ Սահմանվել են հետևյալ ուղղությունները՝ դասական համալսարան, բժշկական, արվեստի, կրթական, սպայական, տեխնոլոգիական ուղղությամբ համալսարաններ։
Ակադեմիական քաղաքում կձևավորվեն կլաստերներ՝ կրթական-սպայական, արվեստի և տեխնոլոգիական»,-ասել է Լուսինե Գրիգորյանը։
Հայեցակարգում հստակ ժամանակացույց է սահմանվելու նախագծման, կառուցման, բուհերի տեղափոխամն փուլերի վերաբերյալ։ Ակնկալվում է, որ 2030 թվականին քաղաքը պատրաստ կլինի։
Այդ քաղաքում տեղակայվելու հնարավորություն է տրվելու նաև միջպետական համաձայնագրերով գործող մասնավոր բուհերին։ Լինելու է շուրջ 44 հազար մարդու համար նախատեսված ակադեմիական քաղաք։ Ակադեմիական քաղաքն ունենալու է բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, Երևանից ապահովվելու են տրանսպորտային երթուղիներ։ Աշխատանքներն իրականացնելու, համակարգելու համար ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը։
Ինչ վերաբերում է մարզերում գտնվող բուհերին, ապա Լուսինե Գրիգորյանը նշել է, որ դրանց ճակատագրի հարցը քննարկվում է։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական մամուլն անդրադարձել է Անիի ավերակներին
ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO) համաշխարհային ժառանգության ցանկում ներառված միջնադարյան հայկական քաղաքամայր Անին հերթական անգամ հայտ...
Վերջ տվեք պատճառաբանություններին կամ մի խանգարեք․ Արցախի պետնախարարը կոչով դիմում է բոլորին
Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին գրում է Արցա...
Լաչինի միջանցքը կրկին փակվեց․ հայտարարում են՝ Կարմիր խաչի մեքենաներում հայտնաբերվել են մաքսանենգ բեռներ
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը ժամանակավորապես փակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի մ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Կիևյան կամրջից պարզվել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի դիմանկարը
Կիևյան կամրջից պարզել են Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի դիմանկարը։ Այս մասին գրում է «Առավոտ»-ը։ «Արցախի հերոս Ռոբերտ...