![Թրամփին Կապիտոլիումի գործով մեղադրանք է առաջադրվել 3 կետով](https://auroranews.am/storage/img/base_image/old/fd451157e661159268838055395ead03.webp)
Թրամփին Կապիտոլիումի գործով մեղադրանք է առաջադրվել 3 կետով
![Թրամփին Կապիտոլիումի գործով մեղադրանք է առաջադրվել 3 կետով](https://auroranews.am/storage/img/base_image/old/fd451157e661159268838055395ead03.webp)
ԱՄՆ արդարադատության նախարարությունը նախկին նախագահ Դոնալդ Թրամփին 2021 թվականի հունվարի 6-ին տեղի ունեցած Կապիտոլիումի գրոհի գործով երեք հոդվածներով մեղադրանք է առաջադրել։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով գերատեսչության նամակը, որը ստացել է Թրամփը։
Ինչպես նշվում է նամակում, նոր մեղադրանքները պարունակում են դավադրության մասին հոդվածներ, որոնք ուղղված են եղել Միացյալ Նահանգներին մոլորեցնելուն՝ 2020 թվականի նախագահական ընտրությունները չեղարկելու և վկաների վրա ազդելու փորձի ժամանակ։
Արդարադատության նախարարության կողմից առաջադրված մեղադրանքը հաստատելու որոշումը կկայացնի մեծ ժյուրին։ Ինչպես նշում է NBC News-ը, պարտադիր չէ, որ երդվյալ ատենակալները համապատասխան կետերով մեղադրանք առաջադրեն, հնարավոր է, որ դրանք ավելին լինեն:
Հուլիսի 18-ին Թրամփը հայտարարել էր, որ սպասում է ձերբակալության՝ կապված 2021 թվականի հունվարի 6-ի իրադարձությունների հետ, երբ իր կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիում։ Թրամփն ասել է, որ կիրակի երեկոյան հատուկ դատախազ Ջեք Սմիթն իրեն ասել է, որ նախկին նախագահը գտնվում է դաշնային հետաքննության տակ:
Թրամփն ասել է, որ ինքը կներկայանա ընդլայնված երդվյալ ատենակալների կամ, այսպես կոչված, մեծ ժյուրիի առջև, ինչը, ըստ նրա, «գրեթե միշտ նշանակում է ձերբակալվել և մեղադրվել»:
Սա Թրամփի երրորդ քրեական մեղադրանքն է։ Նաև այսօր՝ հուլիսի 19-ին, դաշնային դատավորը մերժել է Դոնալդ Թրամփի միջնորդությունը՝ գրող Ջին Քերոլի դեմ ոտնձգությունների համար նոր դատավարություն անցկացնելու վերաբերյալ, հայտնում է Reuters-ը։