ԵՄ-ն 2024թ-ին չի ընդունի Թուրքիային. Պետեր Ստանո
Թուրքիան 2024 թվականին չի դառնա Եվրամիության անդամ։ Այս մասին Известия-ին հայտնել է ԵՄ արտաքին ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
Նրա խոսքով՝ «ԵՄ-ին անդամակցելու գործընթացը տարիներ է տևում, ոչ թե ժամեր»։ Նա հավելել է, որ ԵՄ-ն առայժմ պատրաստ չէ Թուրքիային նույնիսկ անայցագրային ռեժիմ տրամադրել:
«Այցագրային ռեժիմի ազատականացման որոշումը կայացվում է անդամ երկրների կողմից այն բանից հետո, երբ երկիրը բավարարում է բոլոր անհրաժեշտ չափանիշները, որոնք ներառում են մարդու իրավունքները և քաղաքական ազատությունները», - ասել է Ստանոն։
Հուլիսի 10-ին՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կհաստատի Շվեդիայի անդամակցությունը դաշինքին այն բանից հետո, երբ կվերացվեն Եվրամիության ճանապարհին նրա պետության առջև ծառացած խոչընդոտները։ Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ավելի ուշ ասել էր, որ Ստոկհոլմը համաձայնել է աջակցել «ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը վերսկսելու ջանքերին, ներառյալ Մաքսային միության արդիականացումը և վիզային ռեժիմի ազատականացումը»։
Եվրահանձնաժողովն անմիջապես հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը և ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ երկրի առաջընթացը չեն կարող փոխկապակցվել: Դեռ մայիսի վերջին Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը հայտարարել էր, որ «ոչ ոք այլևս չի ցանկանում Թուրքիայի լիիրավ անդամակցությունը ԵՄ-ին»։
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...
Իրանցի խորհրդականը ասել է՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու ցանկության հետևում ինչ մտադրություններ են
Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը կապելու ցանկության հետևում այն մտադրություն է, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի:...
Ադրբեջանի ԱԳՆ-ի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցին, նշելով, թե ՀՀ վարչա...