Բելառուսը չեղարկել է Ռուսաստանի հետ սահմանային հսկողությունը
Բելառուսի սահմանապահները դադարեցրել են մշտադիտարկումը Ռուսաստանի հետ սահմանին։ Այս մասին Интерфакс-ին հայտնել է Բելառուսի պետական սահմանային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին։
«Այս պահին Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին մոնիթորինգային աշխատանքները դադարեցվել են»,- ասել է գործակալության ներկայացուցիչը։
Մանրամասները Բելառուսի պետական սահմանային կոմիտեն չի հայտնում։
«Зеркало» հրատարակությունը գրում է, որ ռուս-բելառուսական սահմանին սահմանային անցակետերի անհետացման մասին առաջին հաղորդագրությունները հայտնվել են հուլիսի 18-ի երեկոյան։ Միաժամանակ նախօրեին հաղորդվել էր, որ հսկողությունը շարունակվում է։
Բելառուսի պետական սահմանային կոմիտեի թեժ գծում լրագրողներին չի հաջողվել ճշտել, թե արդյոք սահմանային հսկողությունը կվերսկսվի։ Նրանք պարզաբանել են, որ այս մասին որոշումը կայացնում է երկրի կառավարությունը։
Մայիսի 5-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանից Բելառուս մուտքի մոտ ժամանակավոր սահմանային հսկողություն է մտցվել, և սկսել են ստուգվել երկիր մուտք գործողների անձնագրերը։ Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտնել է, որ դա ժամանակավոր միջոց է՝ կապված Ռուսաստանի հետ վիզաների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի վավերացման գործընթացի հետ։
Մինչ այս Ռուսաստանի և Բելառուսի սահմանին անձնագրային ամբողջական հսկողություն չէր իրականացվում։ Սահմանապահները կարող էին ընտրողաբար կանգնեցնել մեքենաները և խնդրել ցույց տալ անհրաժեշտ փաստաթղթերը։
Նմանատիպ հոդվածներ
Գրիգոր Մինասյանի ծնողները հրավիրվել են Գլխավոր դատախազություն
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ծնողները՝ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի նախկին տնօրեն Արա Մինասյանը և նրա կին...
Աղդամով անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի. Տոյվո Կլաար
ԵՄ-ն աշխատում է այնպիսի լուծման վրա, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որ մ...
Կդիմենք ավելի կոշտ գործողությունների․ Արայիկ Հարությունյանը՝ Արցախում իրավիճակի մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարութունյանը նստացույց է հայտարարում: «Հաշվի առնելով առկա ծանրագույն իրավիճակն ու վերահաս հումանի...
Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ նոր զինված հակամարտության հավանականության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը AFP-ին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի հետ նոր զինված հակամարտության հավանականո...