Հասարակություն
Արարատի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի, կողքին էլ՝ հրացան
Հուլիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 06։30-ի սահմաններում Արարատի մարզի բժշկական կենտրոններից մեկից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Պարզվել է, որ Ռ․ Ա․-ն հրացանով կրծքավանդին կրակելու միջոցով ինքնասպանություն է գործել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Տղամարդն ունեցել է առողջական խնդիրներ, և նրան մահացած հայտնաբերել են ընտանիքի անդամները։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ասիայի խոշորագույն աղի լիճը սկսել է վերականգնվել
Հայտնի է` որքան մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի աջակիցների հանրահավաքին
5.0
Ջերմաստիճանը կնվազի մինչև -1°C․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրկին կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկում. կան զոհեր և վիրավորներ
5.0