Մոսկվայի որոշման պատճառով ամբողջ աշխարհում հացահատիկի գները կարող են աճել․ Ջոն Քիրբի
Հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալուց հետո Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման «միակ տարբերակը» մնում է ցամաքային միջանցք։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Քիրբիի խոսքով՝ ցամաքային ճանապարհով ուկրաինական հացահատիկի արտահանումն քիչ արդյունավետ կլինի, քան ծովով, սակայն ԱՄՆ-ն չի դիտարկում բեռնանավերը ռազմանավերով ուղեկցելու տարբերակը։
«Միակ տարբերակը, որ կա՝ ցամաքով, երկաթուղով, բեռնատարով տեղափոխելն է։ Իհարկե, Ուկրաինայում այժմ ամեն ինչ տեղափոխվում է ցամաքային ճանապարհով։Դա ավելի դժվար է, պակաս արդյունավետ»,- ասել է Քիրբին։
Հաղորդվում է, որ Քիրբին գործարքի դադարեցման մեջ մեղադրել է Ռուսաստանին՝ նշելով՝ Մոսկվայի որոշման պատճառով ամբողջ աշխարհում հացահատիկի գները կարող են աճել։
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 17-ին, լրացավ հացահատիկի գործարքի ժամկետը․ ՌԴ-ն հայտարարեց, որ իրեն վերաբերող պարտավորությունները չեն կատարվել, ուստի դադարեցնում է Սևծովյան համաձայնագրերը, որոնք կնքվել էին Ստամբուլում։
Նմանատիպ հոդվածներ
Մոտ 11 մլն դրամ՝ Մանամա գործուղման համար․ ո՞ւմ գիշերակացի համար է ավելի թանկ վճարվում․ Hayastan.news
Hayastan.news-ը գրում է․ «Ալեն Սիմոնյանն ու իր գլխավորած պատվիրակությունը այս տարվա մարտի 11-15 մեկնել են Մանամա (Բահրեյ...
Պիտի ճգնաժամային կառավարում իրականացնել, այլ ոչ թե արցախցիների համար խղճահարության ֆոն ապահովել․ Տիգրան Աբրահամյան
Արցախում իրավիճակը ծայրաստիճան դրսևորումներ է ստանում, նաև միջազգային հանրությանը էմոցիոնալ ուղերձներ հղելու կարիք կա, բ...
ՌԴ Դաշնության խորհուրդը կոչ է արել Հայաստանին գնահատել Հռոմի ստատուտին միանալու հետևանքները
Парламентская газета թերթը գրում է, որ Հայաստանի ԱԺ պատգամավորները պետք է ուսումնասիրեն երկրի՝ Միջազգային քրեական դատարա...
Միջազգային դերակատարներից ոչ մեկ նախկինում չի ասել, որ է Ղարաբաղն Ադրբեջան է․ ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօր՝ հուլիսի 21-ին, օկո...