Համաձայնեցված չէ, թե որ թվականի քարտեզն է հիմք դրվելու սահմանազատման համար․ Մհեր Գրիգորյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման երկու երկրների հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը համաձայնություն ձեռք չի բերվել, թե որ թվականի քարտեզը պետք է հիմք ընդունվի սահմանազատումն իրականացնելիս։ Ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցմանը` այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ կայացած հանդիպմանը կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ փոխվարչապետի գրասենյակ՝ խնդրելով տեղեկացնել, թե արդյոք հանդիպմանը հաջողվել է համաձայնության գալ քարտեզի շուրջ։
«Որևէ քարտեզի մասով որևէ որոշում չի կայացվել: Քննարկված հարցերի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ կողմից հրապարակվել է պաշտոնական հաղորդագրություն»,- հայտնել է կառույցը։
Փոխվարչապետի գրասենյակը նաև նաև նշել է, որ հայտնի չէ հաջորդ հանդիպման վայրն ու օրը։
Նմանատիպ հոդվածներ
Գրիգոր Մինասյանի ծնողները հրավիրվել են Գլխավոր դատախազություն
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ծնողները՝ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի նախկին տնօրեն Արա Մինասյանը և նրա կին...
Աղդամով անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի. Տոյվո Կլաար
ԵՄ-ն աշխատում է այնպիսի լուծման վրա, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որ մ...
Կդիմենք ավելի կոշտ գործողությունների․ Արայիկ Հարությունյանը՝ Արցախում իրավիճակի մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարութունյանը նստացույց է հայտարարում: «Հաշվի առնելով առկա ծանրագույն իրավիճակն ու վերահաս հումանի...
Շառլ Միշելի հայտարարությունը՝ Փաշինյանի և Ալիևի հետ եռակողմ հանդիպման մասին
Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել եմ Ադրբեջանի կամքը՝ հումանիտար աջակցություն տրա...