Արմեն Գալջյանը և Նուարդ Վարդանյանը՝ Երևանի ընտրություններում՝ ՔՊ-ի առաջին համարներում լինելու մասին․ «ՀԺ»
Մամուլում լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն կազմում է Երևանի ավագանու իր ընտրացուցակը։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը;
«Ըստ այդմ՝ առաջին հնգյակում են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը և նույն խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը:
Լուրը ճշտելու համար «Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց վերջիններիս հետ: Արմեն Գալջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կուսակցության վարչության կողմից որևէ հաստատված ցուցակ չկա։
Իսկ ահա Նուարդ Վարդանյանը տարածվող տեղեկությունները համարեց բամբասանք և իրականությանը չհամապատասխանող։
«Չեմ հաստատում այդ տեղեկությունը։ Մամուլում հրապարակումներ կան, բայց որևէ քաղաքական հայտարարություն «Քաղաքացիական պայմանագրի» կողմից չի եղել, դեռ չկան ցուցակները։ Պետք է բամբասանքների՞ արձագանքեմ»,- ասաց նա։
Վերջինիս խոսքով՝ կուսակցությունում հարցի վերաբերյալ չի եղել որևէ քննարկում», - գրել է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...
Իրանցի խորհրդականը ասել է՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու ցանկության հետևում ինչ մտադրություններ են
Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը կապելու ցանկության հետևում այն մտադրություն է, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի:...
Վլադիմիր Գասպարյանը «լվացել է» 2 մլրդ դրամի գույք. Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մ...