Վրաստան կատարած այցերի թվով ՀՀ-ն առաջատարներից է․ հինգերորդ տեղում՝ Ադրբեջանը
Վրաստանի զբոսաշրջության վարչության տվյալներով` 2023 թվականի առաջին վեց ամիսներին Վրաստան 2 միլիոն 529 հազար 517 միջազգային այցելություն է կատարվել, ինչը գրեթե 76 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ և 21 տոկոսով պակաս` 2019 թվականի ցուցանիշից։ Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։
Նշվում է, որ առաջին վեց ամսում Վրաստան կատարած ամենաշատ այցելությունների եռյակում է նաև Հայաստանի Հանրապետությունը։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ առաջին և երկրորդ եռամսյակում Թուրքիան առաջատար է միջազգային այցելությունների քանակով` 58 հազար 527 այցելություն։
Երկրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղից Վրաստան է կատարվել 577 հազար 632 այցելություն։ Երրորդ տեղը զբաղեցնում է Հայաստանը՝ 397 հազար 116 այցելությամբ. աճը կազմում է 103 տոկոս, իսկ 2019 թվականի համեմատ՝ 25.2 տոկոսով պակաս։
Չորրորդ տեղում Իսրայելն է, իսկ հինգերորդ տեղն զբաղեցնում է Ադրբեջանը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական մամուլն անդրադարձել է Անիի ավերակներին
ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO) համաշխարհային ժառանգության ցանկում ներառված միջնադարյան հայկական քաղաքամայր Անին հերթական անգամ հայտ...
Վերջ տվեք պատճառաբանություններին կամ մի խանգարեք․ Արցախի պետնախարարը կոչով դիմում է բոլորին
Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին գրում է Արցա...
Լաչինի միջանցքը կրկին փակվեց․ հայտարարում են՝ Կարմիր խաչի մեքենաներում հայտնաբերվել են մաքսանենգ բեռներ
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը ժամանակավորապես փակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի մ...
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։Այն Հվերականգնվել է հո...