Ցորենի գինը Չիկագոյի ապրանքային բորսայում ավելի քան 3%-ով բարձրացել է «հացահատիկի գործարքի» չերկարաձգումից հետո
Չիկագոյի ապրանքային բորսայում ցորենի սեպտեմբեր ամսվա ֆյուչերսի արժեքը սակարկությունների ընթացքում ավելի քան 3%-ով աճել է: Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, որի մասին վկայում են սակարկությունների տվյալները։
Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարեց «հացահատիկի գործարքի» երկարաձգումից հրաժարվելու մասին։
Բորսայի տվյալներով՝ Երևանի ժամանակով ժամը 13:01-ի դրությամբ`ցորենի գներն աճել են 3,02%-ով՝ մեկ բուշելի (35,2 լիտր) դիմաց մինչև 6,82 դոլար: Երևանի ժամանակով ժամը 13:14-ին ցորենի ֆյուչերսը թանկացել է 3,37%-ով՝ հասնելով մեկ բուշելի դիմաց 6,84 դոլարի։ Միևնույն ժամանակ, եգիպտացորենի` 2023 թվականի դեկտեմբերի մատակարարման ֆյուչերսի արժեքն աճել է 2,31%-ով՝ հասնելով մեկ բուշելի դիմաց մինչև 5,26 դոլարի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հրաժարվել է գործարքից, քանի որ սևծովյան պայմանավորվածություններում Ռուսաստանին վերաբերող մասը չի իրականացվել։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական մամուլն անդրադարձել է Անիի ավերակներին
ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO) համաշխարհային ժառանգության ցանկում ներառված միջնադարյան հայկական քաղաքամայր Անին հերթական անգամ հայտ...
Վերջ տվեք պատճառաբանություններին կամ մի խանգարեք․ Արցախի պետնախարարը կոչով դիմում է բոլորին
Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին գրում է Արցա...
Լաչինի միջանցքը կրկին փակվեց․ հայտարարում են՝ Կարմիր խաչի մեքենաներում հայտնաբերվել են մաքսանենգ բեռներ
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը ժամանակավորապես փակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի մ...
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։Այն Հվերականգնվել է հո...