«Ռուսաստանը դադարեցնում է հացահատկի գործարքի կատարումը»․ Պեսկով
Սևծովյան համաձայնագրերն այսօր փաստացի դադարել են գործել, հացահատկի գործարքի վերաբերյալ Ռուսաստանին վերաբերող պայմանավորվածությունների մասը չի կատարվել, ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահը, վերջնաժամկետը հուլիսի 17-ն էր: Ցավոք, սևծովյան համաձայնագրում Ռուսաստանին վերաբերող հատվածը մինչ օրս չի կատարվել»,- ասել է Պեսկովը։
Նշենք, որ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը երեկ հայտարարել էր՝ եթե Ռուսաստանը դուրս գա գործարքից, կնշանակի՝ Մոսկվան «երես է թեքել» կարիքավոր երկրներից և հրաժարվում է նրանց մատչելի սնունդ տրամադրել։
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...
Իրանցի խորհրդականը ասել է՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու ցանկության հետևում ինչ մտադրություններ են
Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը կապելու ցանկության հետևում այն մտադրություն է, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի:...
Վլադիմիր Գասպարյանը «լվացել է» 2 մլրդ դրամի գույք. Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մ...
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...