«Հացահատիկի գործարքը անցավ պատմության գիրկը»․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հացահատիկի գործարքը» «անցավ պատմության գիրկը»: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այդուհանդերձ, Թուրքիայի նախագահը հույս ունի, որ «հացահատիկի գործարքը» կերկարաձգվի։
Էրդողանը ենթադրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է շարունակել հացահատիկի գործարքը և հավելել, որ մտադիր է պայմանագրերի պայմանները քննարկել ռուսական պետության ղեկավարի հետ օգոստոսին Թուրքիա կատարելիք այցի ընթացքում։
Էրդողանը նաև ասել է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նույնպես մտադիր է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկել միջազգային գործարքի պայմանները։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցնում է հացահատիկի գործարքի կատարումը։
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...
Վլադիմիր Գասպարյանը «լվացել է» 2 մլրդ դրամի գույք. Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մ...
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...
Իրանցի խորհրդականը ասել է՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու ցանկության հետևում ինչ մտադրություններ են
Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը կապելու ցանկության հետևում այն մտադրություն է, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի:...