Արցախի ապաշրջափակման պահանջով ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն
Արցախի ապաշրջափակման պահանջով ակցիայի մասնակիցները քայլերթով հասան ՌԴ դեսպանատան դիմաց:
Նրանք հիշեցրին օրեր առաջ Արցախում տեղի ունեցած դեպքը, երբ Մարտակերտի շրջանում 3 և 6 տարեկան երեխաների էին մահացել։
«Մայրը երեխաներին մենակ էր թողել էր ճարահատյալ, նա գնացել էր, որպեսզի կտրոնով շաքարավազ և ձեթ բերի, որ շրջափակման մեջ գտնվող երեխանները սնունդ ունենան։ 21-րդ դարն է, էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ հասկանանք` կյանքի ճանապարհը (Լաչինի միջանցքը) պետք է բացվի»,– ասել է ակցիայի մասնակից Ադելինա Ավետիսյանը։
Ակցիայի մասնակիցները վերջում նամակ փոխանցեցին ՌԴ դեսպանատան աշխատակիցներին` պահանջելով ուշադրություն դարձնել Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։
Նշենք, որ ավելի վաղ քաղաքացիները ակցիա էին իրականացնում Երևանում ՄԱԿ–ի գրասենյակի մոտ։
Նմանատիպ հոդվածներ
Ահազանգ․ Կավաքավանքի եկեղեցին կորցնում է իր նախնական տեսքը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. Ադրբեջանցի օգտատերերից մեկի կ...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ տան մեջ ինձ սպանում են. Անդրանիկ սարկավագ Մանուկյանն ահազանգում է
«Սասուն» ազգագրական երգի–պարի համույթի ղեկավար, «Գաթա բենդի» համահիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը շարունակում է ահա...
Արցախցիները բետոնե բլոկներով փակել են Ասկերան-Աղդամ ճանապարհը
«Արցախի անվտանգության ու զարգացման ճակատի» անդամները Աղդամ-Ասկերան ճանապարհահատվածում, այս պահին, ակցիա են իրականացնում։...
Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած քավորը 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր է. «Հետք»
Ծաղկաձոր քաղաքում կառուցվում է 40-50 միլիոն դոլար գնահատված մի համալիր, որի մեկնարկը տրվել է 2021 թ.-ի խորհրդարանական ըն...