Իրանը մտադիր է Հայաստանի տարածքով միանալ ռուսական էլեկտրացանցին. Իրանի էներգետիկայի նախարար
Իրանը նախատեսում է Հայաստանի և Վրաստանի միջոցով միանալ ռուսական էլեկտրացանցին, ինչպես նաև Ադրբեջանի միջոցով էլեկտրաէներգիա փոխանակել Ռուսաստանի հետ, հաղորդում է Mehr գործակալությունը։
Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը, մասնավորապես, ասել է, որ Թեհրանն ու Մոսկվան շուտով կսկսեն էլեկտրաէներգիայի փոխանակումը Բաքվի տարածքով։ Հետագայում այդ կապը կլինի Հայաստանի և Վրաստանի միջոցով։
«Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման համար մենք ընտրեցինք Ադրբեջանի Հանրապետություն և Հայաստան-Վրաստան երթուղիները, և գտնվում ենք վերջնական համակարգման և իրականացման փուլում», - ասել է Մեհրաբիանը։
Իրանցի նախարարը նաև հավելել է, որ իր երկիրը ձգտում է էլեկտրաէներգիա փոխանակել որոշ հարևանների հետ առանց վճարի։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ են քննարկել Փաշինյանը, Միշելն ու Ալիևը. մանրամասներ
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ...
ՄԻԵԴ-ը վերահաստատել է Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հետ կապված իր որոշումը
Սույն թվականի հուլիսի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչո...
Հայկական կողմը ռուսական կողմից հանդիպման առաջարկ չի ստացել. ԱԳՆ խոսնակ
Հայկական կողմը ռուսական կողմից հանդիպման առաջարկ չի ստացել: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Ա...
Հայաստանը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս. պետք է անհապաղ սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստումը. ՌԴ ԱԳՆ
2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներում Հայաստանը Լեռնայի...