ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստեղծված իրավիճակում ամենամեղավորը ՀՀ իշխանությունն է և վարչապետը. Ռուբեն Վարդանյան
Այս իրավիճակում, որ մենք գտնվում ենք, համազգային շարժման ղեկավարը պետ է լինի մեր ղեկավարը՝ նախագահը եւ գլխավոր ղեկավարը եւ ուղիղ խոսի ժողովրդի հետ՝ որպես առաջին դեմք: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Դուք պետք է վերականգնեք կապը ժողովրդի հետ, դա դժվար է, ես գիտեմ, բայց դա շատ կարեւոր է, որովհետեւ եթե մենք խոսում ենք, որ սա կազմակերպված է եղել պետության կողմից, դուք եք պետության ղեկավարը, եւ ուրիշ ձեւ չի կարող լինել: Ես գիտեմ, որ դուք չեք ուզում խոսել հրապարակից այս պատերազմից հետո, բայց մենք եկել ենք արդեն այն իրավիճակին, որ ձեր ուղիղ կապը ժողովրդի հետ շատ կարեւոր է: Երկրորդը՝ մենք ճիշտ պահանջներ ենք դրել եւ ռուս խաղաղապահների դիմաց եւ Կարմիր Խաչի եւ միջազգային տարբեր կազմակերպությունների, բայց մենք չենք խոսել ամենակարեւոր կողմի մասին, որն ամենամեղավորն է այս իրավիճակում ստեղծված՝ դա ՀՀ իշխանությունն է եւ վարչապետը, որն ընդունել է Արցախն Ադրբեջանի կազմում եւ ստեղծել այս ողջ իրավիճակը եւ ստեղծել լուրջ խնդիրներ եւ բոլորի առջեւ: Դա ոչ միայն քաղաքական հայտարարություն է, դա բերելու է մեծ քանակի դժվարությունների մեզ համար»,- նշել է Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի ու Շառլ Միշելի հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԵԽ նախագահ Շառլ Միշելի հանդիպումը: Այսօր` ավելի ուշ տեղի կունենա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՈՒնենք աղբահանության խնդիր. Ավինյանին հայտնեցին պատճառը
Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ավինյանն անդադարձավ աղբահանության խնդրին և հետաքրք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի պետնախարարը հայտնել է` ինչ են պատրաստվում անել
Արցախում այսօր մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժում։ Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարեց, որ եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննարկե՞լ եք Արցախը Ռուսաստանի կազմում ներառելու հարցը. լրագրողը` Փաշինյանին
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Լրագրողի այն հարցին, թե քննարկվե՞լ է Արցախը Ռուսաստանի կազմում նե...