
Ադրբեջանը պարտադրո՞ւմ է Արցախում ԿԽՄԿ գործունեությունն իրականացնել Բաքվի միջոցով ստացված վիզաներով

«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն տարածաշրջանում ունի ֆիզիկական ներկայություն՝ Երևանում, Բաքվում և Ստեփանակերտում, որը թույլ է տալիս իրականացնել իր չեզոք դիրքը մարդասիրական գործողությունների շուրջ, դա լինի թե՛ Լաչինի միջանցքի ստեղծված իրավիճակի պարագայում և, թե՛ պահվող հայ անձանց տեսակցության իրենց ընտանիքների հետ կապը պահպանելու հարցում:
Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ մեր այն հարցին՝ ճի՞շտ են լուրերը, թե Ադրբեջանը փորձում է պարտադրել Արցախում ԿԽՄԿ գործունեությունն իրականացնել Բաքվի միջոցով ստացված վիզաներով:
«Աշխատանքի համակարգումը ֆիզիկական իր ներկայության ներքո՝ թույլ է տալիս այս ամենը իրականացնել որպես մարդասիրական միջնորդ»,- լրատվամիջոցի հետ զրույցում նշել է Ամատունին: